ԱՄՆ ԶՈՒ-ն հանդես է եկել Աֆղանստանում ներկայությունը պահպանելու օգտին. Politico

09:47 • 15.04.21

Ամերիկայի Միացյալ Նահանգների բարձրաստիճան ռազմական պաշտոնյաները հանդես են եկել Աֆղանստանում փոքր ռազմական ներկայություն պահպանելու օգտին:

Այս մասին հաղորդում է Politico-ն՝ վկայակոչելով քննարկումներին ծանոթ ԱՄՆ նախկին և ներկա պաշտոնյաների խոսքերը:

Նշվում է՝ բարձրաստիճան ռազմական պաշտոնյաները շեշտել են երկրում հատուկ ներկայության և ռազմական խորհրդականների տեսքով փոքր ներկայություն պահպանելու անհրաժեշտությունը: Նրանք հայտարարել են, որ Աֆղանստանում անհրաժեշտ է մի քանի հազարանոց ամերիկյան զորք` արմատական «Թալիբան» շարժման զինյալներին զսպելու համար:

Նախկին և ներկա պաշտոնյաների խոսքով՝ Աֆղանստանում ռազմական ներկայությունը պահպանելու գաղափարի կողմնակիցների թվում են եղել ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի գեներալ Մարկ Միլլին:

CNN-ի փոխանցմամբ՝ բացի զինվորականներից, Աֆղանստանից ամերիկյան ուժերը լիովին դուրս բերելու առնչությամբ դեմ են արտահայտվել նաև ԱՄՆ Պետդեպարտամենտի մի շարք պաշտոնյաներ:

Հիշեցնենք՝ ԱՄՆ վարչակազմն ավելի վաղ հայտարարել էր, որ Աֆղանստանից զորքերի դուրսբերումը կսկսի և կավարտի մայիսի 1-ից և մինչև սեպտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում: Նշվում է, որ դուրսբերումը կընթանա դաշնակիցների և գործընկերների հետ լիարժեք համաձայնեցմամբ: