Եգիպտոսում գնացքը ռելսերից դուրս է եկել. տուժել է առնվազն 15 մարդ
Առնվազն 15 մարդ է տուժել Եգիպտոսի Շարկիա նահանգում տեղի ունեցած դժբախտ պատահարի պատճառով, երբ գնացքը դուրս է եկել ռելսերից: Այս մասին հայտնում է Եգիպտոսի առողջապահության նախարարությունը, գրում է RT-ն:
Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ գնացքի միջադեպի հետեւանքով մահեր չեն եղել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եգիպտոսի Սոհագ նահանգում ուղևորատար գնացքների բախման արդյունքում 19 մարդ զոհվել է, եւս 185-ը վիրավորվել են:










