Չի բացառվում, որ վերջում սև «իկրա» նվիրենք նաև այս գործում շատ մեծ տանջանքներ և խայտառակվելու պատրաստակամություն ցուցաբերած քննիչին, դատախազին․ Նարեկ Սամսոնյանը՝ «իկրայի» գործի մասին (տեսանյութ)

12:39 • 15.04.21

Մենք «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանի հետ այստեղ ենք եկել «Ձկան խանութի» դիմացից՝ հեծանիվներով»։ Մելիքյանն իր հետ վերցրել էր նաև մի պատգամավոր՝ ուսապարկ, որի մեջ տեղադրված էին մեր փաստաթղթերը։ Այս մասին դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանը՝ անդրադառնալով իրեն առնչվող «իկրայի գործին»։

«Մենք պատրաստվում ենք դատական եզրափակիչ հատվածում շատ ավելի հետաքրքիր անակնկալներ անել՝ թե՛ Դատախազության այս անհիմն, խղճուկ մեղադրանքի համար, թե՛ այն քննիչին, որը ստով, կեղծիքով, առանց իմ ստորագրության «ցուցմունք» էր կազմել։ Չի բացառվում, որ վերջում սև «իկրա» նվիրենք նաև այս գործում շատ մեծ տանջանքներ և խայտառակվելու պատրաստակամություն ցուցաբերած քննիչին, դատախազին»,-ասաց Սամսոնյանը։

Հիշեցնենք, որ Նարեկ Սամսոնյանն ամիսներ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել այն մասին, որ Փաշինյանի ընտանիքն ամեն ամիս ռեստորաններից մեկից գնում է 5000 դոլար արժողությամբ սև խավիար։ Սամսոնյանը նաև նշել էր, որ վարչապետ Փաշինյանը ՀՀ ՊԵԿ առանձին պաշտոնատար անձանց ոչ իրավաչափ հանձնարարություններ է տվել։

Մանրամասները՝ տեսանյութում։