Ուկրաինան որոշել է կառուցել փամփուշտների մի քանի գործարաններ
Ուկրաինայի իշխանությունները պլանավորում են փամփուշտների մի քանի գործարանների կառուցում: Այս մասին «Ուկրաինա 24» հեռուստաալիքի եթերում ասել է Դոնբասի հարցով եռակողմ շփման խմբի Կիևի պատվիրակության խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը, գրում է Lenta.ru-ն:
Իր խոսքով՝ անհրաժեշտ կլինի նվազագույնը երկու ձեռնարկություն, քանի որ «1-ը բավարար չէ, խոցելի է»:
Ավելի վաղ Ուկրաինայում գործում էր Լուգանսկի փամփուշտների գործարանը, որը զինամթերք էր արտադրում երկրի զինված ուժերի համար: 2014-ից երկրում նմանատիպ պրոֆիլի միակ ձեռնարկությունը գտնվում է Դոնբասի տարածքում, որը չի վերահսկվում ուկրաինական կողմից:










