ԱՄՆ-ի զինվորականները հանդես էին գալիս Աֆղանստանում ռազմական ներկայությունը պահպանելու օգտին. Politico

07:20 • 15.04.21

ԱՄՆ-ի բարձրաստիճան ռազմական պաշտոնյաները հանդես էին գալիս Աֆղանստանում փոքր ռազմական ներկայություն պահպանելու օգտին: Այս մասին գրում է Politico-ն ՝ վկայակոչելով ԱՄՆ-ի՝ քննարկումներին ծանոթ նախկին ու ներկա պաշտոնյաներին, հայտնում է Gazeta.ru-ն:

Հաղորդվում է, որ բարձրաստիճան զինվորականները նշում էին, որ երկրում պետք է պահպանել հատուկ նշանակության ջոկատների և ռազմական խորհրդականների ներկայությունը:

Ըստ նրանց ՝ արմատական «Թալիբան» շարժման գրոհայիններին զսպելու համար Աֆղանստանում անհրաժեշտ ՝ մի քանի հազար ամերիկյան զորք: