Մոլորակի ամենահարուստ մարդը հերքել է աշխատողներին «ռոբոտների պես վերաբերվելու» մասին տեղեկությունները

15:17 • 16.04.21

Amazon-ի գլխավոր տնօրեն Ջեֆ Բեզոսը` որպես ընկերության գլխավոր տնօրեն բաժնետերերին ուղղված իր վերջին նամակում ընդգծել է, որ ընկերությունը պետք է «ավելին անի իր աշխատակիցների համար»:

Ինչպես նշում է The Verge-ը, Բեզոսը բաժնետերերին նամակ է հղել Amazon-ի աշխատակիցներին շահագործելու և ընկերությունում վատ աշխատանքային պայմանների մասին ահագնացող հաղորդագրությունների ֆոնին։ Արդեն ամիսներ շարունակ ընկերությունը մեղադրվում է իր աշխատակիցներին «ռոբոտների պես վերաբերվելու համար»։

Նամակում Բեզսը հերքել է այն պնդումները, որ Amazon-ը չի հոգում իր աշխատակիցների մասին։

«Դա միանգամայն սխալ է»,- լուրերին հակադարձել է մոլորակի ամենահարուստ մարդը։

Ընդ որում, Բեզոսը հայտնել է, որ աշխատանքային պայմանները բարելավելու համար ընկերությունը 2021-ին պատրաստվում է նոր մարտավարություն որդեգրել։