Պակիստանի կառավարությունը երկրում անկայուն վիճակի ֆոնին արգելափակել է ինտերնետ կապը
Պակիստանի կառավարությունը ժամանակավորապես արգելափակել է ինտերներտ կապը երկրում՝ ներքին անվտանգությունն ապահովելու նպատակով, հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։
Կառավարության նման որոշման պատճառը «Թեհրեք է Լաբիքե Պակիստան» իսլամական արմատական կուսակցության կողմնակիցների և ոստիկանության միջև այս շաբաթ տեղի ունեցած բախումների հետևանքով առաջացած անկայուն վիճակն է։
Իշխանության տվյալներով` սպանվել է առնվազն 7 մարդ, այդ թվում՝ ոստիկան։ Վիրավորվել է 300 իրավապահ։










