Ինդիանապոլիսում հրաձգության հետևանքով կա 8 զոհ. NBC News (լուսանկարներ, տեսանյութ)

12:10 • 16.04.21

ԱՄՆ Ինդիանապոլիս քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով 8 մարդ է զոհվել, տեղի ոստիկանությանը հղումով հայտնում է NBC News-ը։

Կան նաև բազմաթիվ վիրավորներ, որոնք տեղափոխվել են հիվանդանոց․ նրանցից առնվազն մեկի վիճակը ծայրահեղ ծանր է։

Միջադեպը տեղի է ունեցել FedEx լոգիստիկ ընկերության շենքում։ Կրակոցների ժամանակ ոստիկանները չեն տուժել։ Հաղորդվում է, որ հրաձիգն ինքնասպան է եղել։

Ոստիկանության աշխատակցի խոսքով՝ հրաձիգի արարքի դրդապատճառները դեռևս հայտնի չեն, հայտնի չէ նաև՝ արդյոք վերջինս FedEx-ի աշխատակից է, թե ոչ։

Two eyewitnesses report seeing a man getting a gun from the trunk of his car. One worker said they saw a body on the floorTwo eyewitnesses report seeing a man getting a gun from the trunk of his carImages from the scene show a heavy police presence. Initial reports suggest that the shooting took place inside the facility and outside in a parking lot