Մեծ Բրիտանիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման ավելի քան 2000 նոր դեպք է գրանցվել. RT
Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 4 380 976-ի, հաղորդում է RT-ն:
Վերջին 1 օրում Մեծ Բրիտանիայում հայտնաբերվել է վարակման 2672 նոր դեպք:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաղորդած տվյալների համաձայն՝ ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտենում է 140 միլիոնին:
Վարակման ամենից շատ դեպքեր արձանագրվել են Միացյալ Նահանգներում, որին հաջորդում են Հնդկաստանը, Բրազիլիան, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան:










