Եվրամիության մի շարք անդամ պետություններ ԱՄՆ-ին համերաշխություն հայտնելու նպատակով առաջարկում են պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ. ТАСС

04:35 • 16.04.21

Եվրամիության մի շարք անդամ պետություններ ԱՄՆ-ին համերաշխություն հայտնելու նպատակով առաջարկում են պատժամիջոցներ սահմանել ՌԴ մի քանի քաղաքացիների նկատմամբ՝ կիբերհարձակումների հիմքով, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով եվրոպական երկրների մեկի՝ Բրյուսելի ներկայացուցչությունում ունեցած աղբյուրներին:

Նման մտադրություն հայտնելու առիթը ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանումն է:

Աղբյուրը հայտնել է, որ ենթադրաբար Ռուսաստանի կողմից ծրագրային ապահովման «SolarinWds» ընկերության միջոցով իրականացված կիբերհարձակումը վնասել է նաև եվրոպական պետություններին:

Միաժամանակ, աղբյուրն իրատեսական չի համարել, որ հնարավոր պատժամիջոցների հարցն ընդգրկված կլինի ապրիլի 19-ին առցանց ձևաչափում կայանալիք ԵՄ ԱԳ նախարարական գագաթնաժողովի օրակարգում: