Փաշինյանը Վայոց ձորում է․ նախատեսվում են հանդիպումներ մի քանի համայնքների բնակիչների հետ

10:29 • 17.04.21

Նիկոլ Փաշինյանը Վայոց ձորի մարզում է. տեղեկությունը հաստատել է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։

«Վարչապետը հանդիպումներ կունենա մի քանի համայնքների բնակիչների հետ, հարգանքի տուրք կմատուցի Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին, կայցելի նորակառույց նախակրթարան, կծանոթանա ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին»,-գրել է խոսնակը։