Թունիսի ափերին ներգաղթյալներ տեղափոխող նավ է խորտակվել․ կա 41 զոհ
Թունիսի ափերի մոտ ներգաղթյալներ տեղափոխող նավ է խորտակվել, որի հետևանքով զոհվել է առնվազն 41 անձ, հայտնում է babel.ua լրատվական կայքը՝ հղում տալով Ներգաղթի միջազգային կազմակերպությանը։
Թունիսի առափնյա պահպանության ծառայողները ջրից դուրս են բերել 41 մարմին. բոլորը աֆրիկացիներ են եղել՝ հավանաբար Մարոկկոյից և Մավրիտանիայից։
Երեք մարդու հաջողվել է փրկվել։ Որոնողական աշխատանքները շարունակվում են։
Կազմակերպությունը նշել է, որ 2021 թվականի սկզբից առ այսօր խեղդվել է 290 ներգաղթյալ՝ Թունիսի, Թուրքիայի, Ռումինիայի և այլ երկրների ափերի մոտ։










