Բայդենն «ազգային ամոթ» է անվանել զենքի կրման շուրջ ստեղծված իրավիճակը

02:16 • 17.04.21

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը «ազգային խայտառակություն» է որակել զենքի հսկողության շուրջ իրավիճակը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

«Սա ազգային ամոթ է: Այն պետք է ավարտվի»,- ասել է Բայդենը մամուլի ասուլիսի ժամանակ: Նա նշել է, որ փորձում է իրականացնել բարեփոխումներ, որոնք համապատասխանում են ողջամտությանը:

«Մարդիկ, որոնք ատրճանակներ, զենքեր ունեն, աջակցում են (գնորդների) կենսագրության ստուգումը… Ում է պետք զենք, որը տեղավորում է 100 կամ 40 փամփուշտ»,- հայտնել է Բայդենը:

«Ես չեմ հանգստանալու, քանի դեռ դա արված չէ»,- ասել է նա՝ խոսելով զենքի կրման փոփոխությունների մասին: