Մոտ 25 միլիոն դոլար. Ֆիլիպիններում առգրավվել են հսկա կակղամորթերի խեցիներ (լուսանկարներ)

14:10 • 17.04.21

Ֆիլիպինների իշխանություններն այսօր հայտնել են, որ երկրի իրավապահներն առգրավել են շուրջ 200 տոննա քաշով ահռելի չափերի հասնող կակղամորթերի խեցիներ, որոնց արժեքը գնահատվում է 24,8 միլիոն ԱՄՆ դոլար, գրում է The Guardian-ը:

Բնապահպանները մտահոգություն են հայտնել անհետացման վտանգի տակ գտնվող այս կենդանիների խեցիների անօրինական առևտրի աճի կապակցությամբ, որոնք փղոսկրի առևտրի համաշխարհային ճնշումից հետո օգտագործվում են որպես փղոսկրի փոխարինիչ:

Նշվում է՝ Ֆիլիպիններում և հատկապես երկրի արևմտյան Պալավան նահանգում են բնակվում աշխարհի ամենահսկայական արևադարձային խեցեմորթ տեսակները: Հենց այս պատճառով էլ այն համարվում է որսագողության օջախ: 

Դեպքի առնչությամբ երկրի առափնյա պահպանության նախարարությունը հայտնել է, որ չորս կասկածյալ ձերբակալվել է Սուլու ծովի հեռավոր Կանաչ կղզում, որտեղ իրավապահներն ականատես են եղել երբևէ հայտնաբերված ամենամեծ կակղամորթերի խեցիների քանակությանը:

Հիշեցնենք՝ կակղամորթերը, որոնք կարող են ունենալ մինչև 1,3 մ լայնություն և կշռել մինչև 250 կգ, մարդու կողմից սպառվող շատ ձկնատեսակների սննդի հիմնական աղբյուրն են:

Բնապահպանների խոսքով՝ կակղամորթերի հսկայական խեցիները որպես այլընտրանքային հումք են օգտագործվում ականջօղերից մինչև ջահերի պատրաստման համար, քանի որ փղոսկրն օր-օրի ավելի սակավ է դառնում:

Philippines seizes illegally harvested giant clam shells worth $25m |  Philippines | The GuardianPhilippines: Giant clam shells worth $25m seized in raid - BBC NewsPhilippine authorities seize 200 tonnes of illegally harvested giant clam  shells worth almost US$25 million - Flipboard