Լուկաշենկոն հայտարարել է, որ կայացրել է իր նախագահության ընթացքում «սկզբունքային որոշումներից» մեկը
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ մտադիր է կայացնել «սկզբունքային որոշումներից մեկն» իր 25-ամյա նախագահության ընթացքում:
«Առաջիկայում, որոշում եմ կայացրել, մենք հիմա այն ձևակերպում ենք, կհնչեցնեմ այն: Դա կլինի մեկ քառորդ դար տևած իմ նախագահության ընթացքում կայացրած սկզբունքային որոշումներից մեկը: Դա շատ լուրջ է լինելու»,- «Բելտա» գործակալության փոխանցմամբ՝ ասել է երկրի ղեկավարը:
Լուկաշենկոն չի մասնավորեցրել, թե ինչ որոշման մասին է խոսքը՝ նշելով միայն, որ դա, ամենայն հավանականությամբ, կլինի նախագահի հրամանագիր: «Այդ իսկ պատճառով, եթե ես նույնիսկ չլինեմ, ժողովրդի խոսքով ասած, միայն իմ դիակի վրայով, նրանց (ընդդիմության) մոտ ոչինչ չի ստացվի»,- հավելել է Լուկաշենկոն:










