1 տարում` շուրջ 10 միլիոն ռուբլի. Կրեմլը հրապարակել է Պուտինի եկամտի հայտարարագիրը

10:33 • 17.04.21

2020 թվականին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վաստակել է 9,99 միլիոն ռուբլի: Նրա հայտարարագիրը հրապարակվել է Կրեմլի կայքում:

Նախագահի հայտարարագրած գույքի ցուցակը նախորդ տարվա համեմատ մնացել է նույնը: Երկրի ղեկավարին է պատկանում 77 քմ մակերեսով բնակարան, ավտոտնակ (18 քմ), ինչպես նաև երկու մեքենա` «ԳԱԶ Մ-21», «Նիվա» ամենագնաց և «Սկիֆ» կցորդիչ:

Բացի այդ, իր հայտարարագրի համաձայն, Պուտինը ունի նաև 153,7 քմ մակերեսով բնակարան և 18 քմ մակերեսով ավտոտնակ:  Ամբողջ անշարժ գույքը գտնվում է Ռուսաստանում: