Ռաուլ Կաստրոն հեռացել է Կուբայի կոմունիստական կուսակցության ղեկավարի պաշտոնից
Կուբայի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար գեներալ Ռաուլ Կաստրոն հրաժարական է տալիս: Համապատասխան հայտարարությամբ նա հանդես է եկել Հավանայում կուսակցության 8-րդ համագումարի ժամանակ, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Բանակի գեներալը ասել է, որ ուրախ է երկրի ղեկավարությունը հանձնել մի խումբ պատրաստված ղեկավարների, որոնք ամրապնդված են տասնամյակների փորձով ... նվիրված հեղափոխության էթիկային, նույնականացված ազգի պատմության և մշակույթի հետ»,-Ռաուլ Կաստրոյի խոսքերը մեջբերում է Կուբայի կոմունիստական կուսակցության պաշտոնաթերթը:










