Պետդեպարտամենտը արձագանքել է ԱՄՆ-ի դեմ Ռուսաստանի պատասխան միջոցառումներին

02:48 • 17.04.21

ԱՄՆ-ն իրեն իրավունք է վերապահում պատասխանել ռուսական պատասխան գործողություններին: Այս մասին հայտնում է RT-ն՝ հղում տալով Պետդեպարտամենտի ներկայացուցչի հայտարարությանը:

«Մենք մեզ իրավունք ենք վերապահում պատասխանել ԱՄՆ-ի դեմ Ռուսաստանի ցանկացած գործողության», - ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:

Նրա խոսքով ՝ Վաշինգտոնը շահագրգռված չէ միանալ սրացման ցիկլին:

Միևնույն ժամանակ պաշտոնյան նշել է, որ Ռուսաստանի կողմից կիրառված պատասխան միջոցառումները «էսկալացիա են»: