ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ամերիկյան վարչակազմը կբարձրացնի փախստականների թույլատրելի թվի նվազագույն շեմը

03:49 • 18.04.21

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ամերիկյան վարչակազմը կբարձրացնի փախստականների թույլատրելի թվի նվազագույն շեմը, հաղորդում է ТАСС-ը:

«Մենք պատրաստվում ենք մեծացնել թիվը»,- նշել է Բայդենը:

ԱՄՆ նախագահն ապրիլի 16-ին որոշում էր կայացրել 2021 թ. համար նախատեսված նվազագույն շեմը անփոփոխ թողնել, որի դեպքում այն 15 000 է կազմում, իսկ այդ շեմը դեռ նախորդ տարվա հոկտեմբերին նախորդ վարչակազմն էր սահմանել Դոնալդ Թրամփի նախագահության օրոք: Այս թիվը ամենացածր շեմն է 1980 թ-ից ի վեր:

Բայդենը նշել է, որ փախստականների թույլատրելի թվի նվազագույն շեմը մտադիր են բարձրացնել 2022 թ. ֆինանսական տարում՝ հասնելով 125 000-ի: Միաժամանակ, ըստ Reuters-ի, Բայդենի վարչակազմը ֆինանսական այս տարում մտադիր է շեմը բարձրացնել մինչև 62 500-ի: