Բրազիլիայում կորոնավիրուսից մահվան դեպքերի ընդհանուր թիվն անցել է 370 000-ը. RT

02:58 • 18.04.21

Բրազիլիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 13 900 091-ի, հաղորդում է RT-ն:

Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսից մահացել է 371 678:

Նախորդ 24 ժամում կորոնավիրուսով վարակման 67 636 նոր դեպք է գրանցվել:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաղորդած տվյալների համաձայն՝ ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների գերազանցել է 140 միլիոնը:

Վարակման ամենից շատ դեպքեր արձանագրվել են Միացյալ Նահանգներում, որին հաջորդում են Հնդկաստանը, Բրազիլիան, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան: