Եգիպտոսում գնացքը դուրս է եկել գծերից  

22:24 • 18.04.21

Եգիպտոսի Կալյուբիա նահանգում կիրակի երկաթուղային վթար է տեղի ունեցել. գնացքը դուրս է եկել գծերից:

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, միջադեպի հետևանքով, որը տեղի է ունեցել Կահիրեից դեպի հյուսիս ընկած շրջանում, 97 մարդ է տուժել, զոհեր չկան:

Նահանգի ղեկավարության հաղորդմամբ՝ մայրաքաղաքից Էլ-Մանսուր ուղևորվող գնացքի ութ վագոն անհայտ պատճառներով դուրս է եկել գծերից: Շտապ օգնության ավելի քան 50 շտապ օգնության մեքենա է մեկնել դեպքի վայր: Այնտեղ է նաև առողջապահության նախարարը, որպեսզի տեղում վերահսկի իրավիճակը:

Բացի այդ, դեպքի վայրում աշխատում են քննիչները՝ պարզելու համար կատարվածի հանգամանքները: