Արևմուտքը Ռուսաստանի հետ հարաբերություններում պետք է հստակեցնի այն կարմիր գծերը, որոնցից այն կողմ չպետք է անցնի. Մակրոն
Արևմուտքը Ռուսաստանի հետ հարաբերություններում պետք է հստակեցնի այն կարմիր գծերը, որոնցից այն կողմ չպետք է անցնի, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Կարծում եմ՝ անթույլատրելի վարքագծի դեպքում անհրաժեշտ է պատժամիջոցներ սահմանել»,- նշել է Ֆրանսիայի ղեկավարը:
Մակրոնը, միաժամանակ, շեշտել է, որ անհրաժեշտ է Ռուսաստանի հետ նաև կառուցողական երկխոսության գնալ:
«Բայց նաև պետք չէ սահմանափակվել պատժամիջոցներով: Մեզ Ռուսաստանի հետ անկեղծ ու բաց երկխոսություն է անհրաժեշտ»,- շեշտել է Մակրոնը:










