Մեծ Բրիտանիայի թագուհուն ամուսնու հուղարկավորության հաջորդ օրը նկատել են մեքենայի ղեկին՝ Վինձորի ամրոցից հեռանալիս (լուսանկարներ)

21:42 • 18.04.21

Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդին ամուսնու՝ արքայանզ Ֆիլիի հուղարկավորությունից հետո առաջին անգամ նկատել են Վինձորի ամրոցից դուրս գալիս:

Ինչպես հայտնում է Daily Mail-ը, թագուհին մեքենայով է հեռացել իր վինձորյան նստավայրի տարածքից և ինքն է վարել մեքենան: 94-ամյա միապետին մեքենան վարելիս լուսանկարել են այսօր առավոտյան՝ Էդինբուրգի դուքսի հուղարկավորության հաջորդ օրը:

Ինչպես աղբյուրը նշում է, թագուհին պալատից դուրս է եկել իր սիրելի շների ուղեկցությամբ: Թագուհին բավականին երկար է ապրել Վինձորի ամրոցում արքայազն Ֆիլիպի հետ:

Հիշեցնենք, որ նախօրեին արքայազն Ֆիլիպին  հուղարկավորել են Վինձորի կալվածքի տարածքում գտնվող Սուրբ Գեորգի մատուռում գտնվող միապետական դամբարանում: Հուղարկավորությանը ներկա են գտնվել միայն ընտանիքի անդամները, սակայն բազմաթիվ բրիտանացիներ հավաքվել էին ամրոցի մոտակա տարածքում՝ վերջին հրաժեշտը տալու թագուհու ամուսնուն: