Աֆղանստանում ոստիկանը կրակ է բացել ծառայակիցների ուղղությամբ, ապա զենքով փախուստի դիմել՝ ենթադրաբար միանալով թալիբներին

10:15 • 19.04.21

Աֆղանստանի արևմտյան Բաղդիս նահանգում ոստիկանը կրակ է բացել իր ծառայակիցների ուղղությամբ և դիմել փախուստի, հայտնում է russian.news.cn-ը` ոստիկանության փոխոստիկանապետ Մուրադ Խանի հայտարարությանը։

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել Բադղիս նահանգի վարչական կենտրոն Կալայի Նաու քաղաքից դեպի հյուսիս գտնվող Մուկուր անցակետում: Հայտնի է, որ ոստիկանության ծառայողը դիմել է փախուստի՝ անցակետից զենք և զինամթերք վերցնելով։ Ենթադրվում է, որ նա միացել է թալիբներին։

Միջադեպի առնչությամբ հետաքննություն է սկսվել։