Սիրիայում հայտարարել են նախագահական ընտրություններին մասնակցող առաջին 2 թեկնածուների անունները
Սիրիայի ժողովրդական խորհրդի (խորհրդարանի) խոսնակ Համուդ Սաբագը երկուշաբթի օրը հրապարակել է մայիսի 26-ին նշանակված նախագահական ընտրություններին մասնակցելու ցանկություն հայտնած առաջին 2 թեկնածուի անունները: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:
Դիմելով խորհրդարանականներին՝ Սաբագը հայտարարել է, որ Սիրիայի Գերագույն Սահմանադրական դատարանը դիմում է ստացել քաղաքացի Աբդուլլահ Սալյում Աբդուլլահից, որը ծնվել է 1956 թվականին Հալեպում, և քաղաքացի Մուհամմադ Ֆիրաս իբն Յասին Ռաջուհից (ծնված 1966 թվական Դամասկոս): Երկու թեկնածուներն էլ ուղերձ են հղել օրենսդիրներին՝ սատարել իրենց թեկնածությանը: Երկու թեկնածուների նախընտրական քաղաքական պլատֆորմների վերաբերյալ տվյալներ չեն տրամադրվել:
Երկուշաբթի հանրապետության Գերագույն Սահմանադրական դատարանը սկսել է փաստաթղթեր ընդունել նախագահի թեկնածու առաջադրվող անձանցից: Գրանցումը կտևի 10 օր՝ մինչև ապրիլի 28-ը:










