Տավուշից 5 զինծառայող հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով, որը նրանց ընտանիքներին հանձնել են հրամանատարները

18:48 • 19.04.21

Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության ու խիզախության համար Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի 5 զինծառայողներ հետմահու պարգևատրվել են «Մարտական ծառայություն» մեդալով, տեղեկացնում է Տավուշի մարզպետարանը:

Մեդալները զինծառայողների ընտանիքներին հանձնել են նրանց հրամանատարները:

Հրամանատարները հարգանքի տուրք են մատուցել Արցախյան ազատամարտում իրենց կյանքը Հայրենիքի պաշտպանության համար զոհաբերած հերոսների հիշատակին և ծաղիկներ խոնարհել նրանց շիրիմներին: