Էստոնիայի նախկին նախագահն առաջարկել է արգելել ռուսների մուտքը ԵՄ

17:08 • 19.04.21

Էստոնիայի նախկին նախագահ Թոոմաս Հենդրիկ Իլվեսն իր թվիթերյան էջում կատարած գրառմամբ առաջարկել է արգելել ՌԴ քաղաքացիների մուտքը ԵՄ: Նրա կարծիքով` այդ քայլը պետք է Եվրոպայի անվտանգության ապահովման համար:

«Հավանաբար «թայմ-աութ» պետք է լինի Ռուսաստանից ցանկացած այցելությունների համար: Մինչև Ղրիմ ներխուժելն այդ մարդիկ ամբարտավանորեն ազատ այցագրային ռեժիմ էին պահանջում ԵՄ-ի հետ: Ուղղակի սառեցրեք մուտքի արտոնագրերը` բացառությամբ արտակարգ ընտանեկան իրավիճակների: Եվրոպայի անվտանգությունը վտանգված է: Բավական է»,-  ИноСМИ-ի փոխանցմամբ` ասվում է էստոնացի գործչի թվիթերյան գրառման մեջ:

Ինչպես պարբերականը նշում է, գործչի հայտարարությանը եվրապատգամավոր Յանա Թոոմը պատասխանել է ֆեյսբուքյան գրառմամբ. «Ինչո՞ւ ընկնենք մանրուքների հետևից, եկեք միանգամից պատերազմ հայտարարենք»: Պատգամավորը նշել է, որ չի կիսում Իլվեսի տեսակետը: