Լուիզիանայում հրաձգության հետևանքով 5 մարդ է վիրավորվել

10:10 • 19.04.21

Առնվազն հինգ մարդ է վիրավորվել ԱՄՆ Լուիզիանա նահանգի Շրևեպորտ քաղաքում հնչած կրակոցների հետևանքով, հայտնում է տեղական KSLA News հեռուստաընկերությունը:

Դեպքը տեղի է ունեցել կիրակի` տեղական ժամանակով 21:02-ին: Տուժածները տեղափոխվել են տեղի հիվանդանոց:

Զոհվածների մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում: