Չեխիան ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի դաշնակիցներին կոչ է արել վտարել ՌԴ հատուկ ծառայությունների սպաներին

01:56 • 20.04.21

Չեխիայի առաջին փոխվարչապետ և ներքին գործերի նախարար Յան Համաչեկը, որը նաև հանդես է գալիս որպես հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար, ասել է, որ Պրահան ողջունել է Եվրամիության և ՆԱՏՕ-ի դաշնակիցների կողմից Ռուսաստանի հատուկ ծառայությունների սպաների արտաքսումը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:

Նրա խոսքով՝ մասնակից երկրները սատարել են Պրահային 18 ռուս դիվանագետների վտարելու որոշման մեջ:

«Մենք կցանկանայինք, որ նրանք նաև իրականացնեին Ռուսաստանի հետախույզ սպաների արտաքսումը: Մենք ակնկալում ենք, որ մեր դաշնակիցների արձագանքն ավելի ուժեղ կլինի»,- ասել էր Համաչեկը:

Ապրիլի 17-ին Չեխիայի իշխանությունները հայտարարեցին 18 ռուս դիվանագետների վտարելու իրենց որոշման մասին: Եվրոպական ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն ՝ վտարված դիվանագետները ռուսական հետախուզության անդամներ էին և աշխատում էին գաղտնի