Գազի պայթյուն՝ Նիժնի Նովգորոդի մարզի տներից մեկում. տուժել է 8 մարդ

03:24 • 20.04.21

ՌԴ Նիժնի Նովգորոդի մարզի Մարգուշա գյուղում գտնվող բնակելի տանը տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել է ութ մարդ: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում կատարելով շրջանի փոխնահանգապետին ու տարածաշրջանի առողջապահության նախարարության ղեկավար Դավիթ Մելիք-Հուսեյնովին:

Նա ասաց, որ միջադեպի արդյունքում վիրավորվել է չորս մեծահասակ և չորս երեխա:

Պաշտոնյայի խոսքով՝ մեծահասակների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: Միևնույն ժամանակ, անչափահաս տուժածների վիճակը գնահատվում է ավելի մոտ թեթևին: ТАСС-ի զրուցակիցը պարզաբանել է, որ նրանք հետազոտվելու են գաղտնի կոտրվածքների առկայության համար:

«Դեռևս չկան ծայրաստիճան ծանր և ծանր վիճակով հոսպիտալացվածներ», - ասել է Մելիք-Հուսեյնովը:
Ինչպես հայտնում է գործակալությունը ՝ հղում կատարելով տարածաշրջանի Առողջապահության նախարարության մամուլի ծառայությանը, չորս երեխա արդեն հոսպիտալացվել է, և փլատակներից դուրս է բերվել նաև 2.5 ամսականacc հասակում գտնվող կենդանի աղջիկ:

Իր հերթին, տարածաշրջանում Ռուսաստանի ԱԻՆ գլխավոր տնօրինությունը հայտնել է, որ արտակարգ դեպքից հետո մեկ երեխայի ճակատագիրը մնում է անհայտ: