Մեծ Բրիտանիայում 1 օրում կորոնավիրուսով մոտ 3 000 վարակման նոր դեպք է հայտնաբերվել. RT
Մեծ Բրիտանիայում 1 օրում կորոնավիրուսով վարակման ավելի քան 2.9 հազար դեպք է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է RT-ն՝ հղում տալով երկրի կառավարության ներկայացրած պաշտոնական տվյալներին:
Հաղորդվում է, որ վերջին 24 ժամում Մեծ Բրիտանիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 2936 դեպք: Միևնույն ժամանակ, երկրում Covid-19-ով վարակման դեպքերի ընդհանուր թիվը 4 390 783 է:
1 օրում Մեծ Բրիտանիայում մահացել է 4 մարդ:
Ավելի վաղ երկրի առողջապահության նածարար Մեթ Հենքոքը հաղորդել էր, որ կորոնավիրուսի դեմ պատվաստման երկրորդ դեղաչափը Մեծ Բրիտանիայում ստացել է ավելի քան 10 միլիոն բնակիչ:










