Ինդոնեզիայի ափերի մոտ հզոր երկրաշարժ է տեղի ունեցել
Ինդոնեզիայի ափերի մոտ 6մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ երկրաբանական ծառայության կայքը:
Նշվում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Հյուսիսային Սումատրա նահանգի Սիբոլգա քաղաքից 304 կմ հեռավորության վրա:
Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա:
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություն դեռ չի հաղորդվում:










