Բորիս Ավագյանը սպասում է ազատման իր հրամանին, որից հետո մեկնաբանություն կտա. Վարդան Աթաբեկյան (տեսանյութ)
Որևէ քաղաքական հայտարարություն Բորիս Ավագյանը չի արել: Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Արցախի ԱԻ փոխնախարար Բորիս Ավագյանին պաշտոնից ազատելուն՝ ասաց անկախ պատգամավոր Վարդան Աթաբեկյանը։
Հիշեցնենք, որ երեկ Բ․ Ավագյանը ՀՀ ԱԺ–ում մասնակցում էր Բաքվում գտնվող հայ ռազմագերիների վերաբերյալ քննարկմանը, որից հետո նրան զանգել են Արցախից և ասել, որ ազատված է պաշտոնից։
Աթաբեկյանը հռետորական հարց բարձրացրեց՝ արդյոք Ավագյանին ազատելու նպատակը գերիների հարցով հանձնաժողով ստեղծելուն խանգարելն է։
Մանրամասները՝ տեսանյութում։










