Հոր հուղարկավորությունից հետո արքայազն Չարլզը միայնակ սգալու է մեկնել մասնավոր կալվածք. Daily Mail (լուսանկարներ)
Բրիտանական Daily Mail պարբերականը նշում է, որ Մեծ Բրիտանիայի գահաժառանգ, Ուելսի արքայազն Չարլզը, հոր հուղարկավորությունից 24 ժամ անց, միայնակ սգալու է մեկնել է Քորնուելի դքսությանը պատկանող Լինիվերմոդ կալվածք։
Արքայազն Չարլզը Վինձորի ամրոցից մեկնել է՝ երկու որդիների հետ հանդիպումից հետո։ Հանդիպումներին արքայազն Չարլզն ու արքայազն Ուիլյամը միասին են մասնակցել։
Հայտնի է, որ Չարլզի ճանապարհորդության ընթացքում, Քորնուելի դքսուհի Կամիլան շարունակում է մնալ Լոնդոնում և կատարել իր պարտականությունները։
Այս ընթացքում Մեծ Բրիտանիայում շարունակվում է պետական սուգը, սակայն թագուհին իր պարտականություններին կանցնի իր ծննդյան տարեդարձին հաջորդող օրը։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, արքայազն Ֆիլիպին հուղարկավորել են Վինձորի ամրոցի Սուրբ Ջորջի մատուռում, որը գտնվում է միապետի լոնդոնյան նստավայրից ոչ շատ հեռու:
Արքայազն Ֆիլիպը, որը Մեծ Բրիտանիայի պատմության մեջ միապետի ամենաերկարակյաց կողակիցն է, մահացել է 99 տարեկանում։
















