Թբիլիսիի փողոցներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել. կա վիրավոր

16:35 • 20.04.21

Թբիլիսիի Դոլիձե փողոցում հրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով 1 մարդ է վիրավորվել: Այս մասին տեղեկացնում է netgazeti.ge կայքը` հղում տալով Վրաստանի ներքին գործերի նախարարությանը:

Նախարարությունից տեղեկացրել են, որ հետաքննություն է սկսվել Վրաստանի քրեական օրենսգրքի 19-108 և 236 հոդվածներով, այն է` մահափորձ և հրազենի ապօրինի ձեռքբերում և կրում:

Գերատեսչությունը նշել է, որ փաստի առթիվ ձերբակալվել է 1 մարդ: