Ողջունում եմ. Փաշինյանը՝ իր դեմ ակցիա անող և իրեն հայհոյող սյունեցիներին (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանը այցելել է Մեղրի, այնտեղ քաղաքացիները դիմավորել են նրան հայհոյանքներով: Քաղաքացիները վանկարկում էին՝ «Նիկոլ կապիտուլյանտ, «Նիկո՛լ, թո՛ւրք», «Նիկո՛լ, դավաճա՛ն»:
Փաշինյանը պատասխանեց իրեն կապիտուլյանտ անվանողներին՝ «Դուք եք կապիտուլյանտը», ինչին քաղաքացիները պատասխանեցին՝ «Կապիտուլյանտը դու ես, դու ես ստորագրել, մեր ստորագրությունը չկա»:
Նիկոլ Փաշինյանն հայտարարել․ «Ողջունում եմ»։ Նա ներողություն խնդրեց հայհոյանքների համար:










