Հենց հիմա Կապանում, առանց սադրիչների․ Ալեն Սիմոնյանը տեսանյութ է հրապարակել

14:57 • 21.04.21

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, որը Նիկոլ Փաշինյանի հետ գտնվում է Սյունիքում, տեսանյութ է հրապարակել Փաշինյանի և բնակիչների հետ հանդիպումից։

«Հենց հիմա Կապանում, առանց սադրիչների:(չնախատեսված կանգառ)»,-գրել է նա։

Հիշեցնենք, որ երեկ Փաշինյանը գաղտնի՝ նախապես չհայտարարված այցով մեկնել էր Սյունիք։ Այսօր Սյունիքի բնակիչները բողոքի ակցիաներ են իրականացրել ընդդեմ Փաշինյանի՝ թույլ չտալով նրա մուտքը տարբեր բնակավայրեր։