ԱՄՆ-ում ոստիկանը 16-ամյա աֆրոամերիկուհու է գնդակահարել․ Կոլումբուս քաղաքում բողոքի ակցիաներ են սկսվել (լուսանկարներ, տեսանյութ)

10:07 • 21.04.21

ԱՄՆ-ի Օհայո նահանգի Կոլումբուս քաղաքում ոստիկանը սպանել է 16-ամյա աֆրոամերիկուհի Մակայա Բրայանտին․ ցուցարարները սկսել են հավաքվել քաղաքի ոստիկանության շենքի մոտ, հաղորդում է BBC-ն։

Հաղորդվում է, որ ոստիկաններին դեպքի վայր են կանչել տեղական ժամանակով ժամը 16:30-ին՝ աղջիկների վիճաբանության պատճառով։

Ոստիկանության հրապարակած կադրերում երևում է՝ ինչպես է դեպքի վայր ժամանած ոստիկանը կրակ բացում Բրայանտի ուղղությամբ, երբ վերջինս դանակով հարձակվում է մեկ այլ աղջկա վրա։ Նշվում է, որ տուժածը մահացել է հիվանդանոցում։

Ինչպես հաղորդում է տեղական 10TV-ն, ոստիկանության շենքի մոտ հավաքվել են տասյակ ցուցարարներ, որոնք բղավում են զոհված աղջկա անունը:

Այս միջադեպը տեղի է ունեցել մոտավորապես միևնույն ժամանակ, երբ Մինեապոլիսում հրապարակել են աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի ստանության գործով նախկին ոստիկան Դերեկ Չաուվինի մեղադրական դատավճիռը․ նախկին ոստիկանը կարող է դատապարտվել մինչև 40 տարվա ազատազրկման:

Makhia Bryant - identified by her mother on social media - was taken to Mount Carmel East hospital in critical condition but was pronounced dead at 5.21pmColumbus Police said that one person was killed in the officer-involved shooting that took place on the east side of Columbus, Ohio, on Tuesday afternoonColumbus police have released bodycam footage that appears to show 15-year-old Makhia Bryant with a knife right before she was gunned down by police