Չեխիան այսօր կհայտարարի երկրից ևս մի քանի ռուս դիվանագետի արտաքսելու մասին

02:51 • 21.04.21

Չեխիան այսօր կհայտարարի երկրից ևս մի քանի ռուս դիվանագետ արտաքսելու մասին, ТАСС-ի փոխանցմամբ՝ հաղորդում է չեխական seznamzpravy.cz կայքը՝ հղում անելով երկրի բարձրաստիճան ղեկավարության շրջանում իր ունեցած աղբյուրներին:

Ըստ տեղեկությունների՝ ռուս դիվանագետների արտաքսման մասին հայտարարելու է Չեխիայի ԱԳ նոր նախարար Յակուբ Կուլգանեկը, որի նշանակման պաշտոնական արարողությունը մինչ այդ նախագահ Միլոշ Զեմանն է իրականացնելու:

Թե քանի ռուս դիվանագետ է արտաքսվելու Չեխիայից այս անգամ, այս պահին հայտնի չէ:

Աղբյուրի տեղեկություններով՝ արտաքսման որոշումը, այնուամենայնիվ, Չեխիայում ՌԴ դեսպան Ալեքսանդր Զմեևսկուն չի վերաբերելու, որը օրվա երկրորդ կեսին Չեխիայի ԱԳՆ է կանչվել:

 

Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին Չեխիայի ԱԳ նախարարի պաշտոնակատար Յան Գամաչեկը հայտարարել էր ՌԴ դեսպանության 18 աշխատակցի արտաքսելու որոշման մասին, որոնք, նրա խոսքով, ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության և Գլխավոր հետախուզական վարչության սպաներ են և առնչություն են ունեցել Վրբետիցե գյուղի զինամթերքի պահեստում 2014 թվականին տեղի ունեցած պայթյունին: Դիվանագետներին 48 ժամ էր տրվել երկրից հեռանալու համար:

ՌԴ ԱԳՆ-ն ի պատասխան բողոքի նոտա է հղել Պրահային ռուս դիվանագետներին արտաքսելու որոշման պատճառով, այնուհետև Չեխիայի դեսպանին կանչել են ԱԳՆ: