Ինդոնեզական սուզանավը, որում ավելի քան 50 մարդ կա, զորավարժությունների ժամանակ կորել է Բալիի մերձակայքում
Ինդոնեզական սուզանավը, որի մեջ 53 մարդ կա, ապրիլի 21-ին կորել է Բալի կղզուց դեպի հյուսիս ընկած շրջանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդում են ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Ինդոնեզիայի զինվորական հրամանատարությանը:
Խոսքը գերմանական արտադրության KRI Nanggala-402 սուզանավի մասին է: Այն մասնակցում էր Բալի կղզուց դեպի հյուսիս ընկած շրջանում անցկացվող զորավարժություններին, երբ դադարել է կապի դուրս գալ:
Ինդոնեզիայի իշխանություններն օգնություն են խնդրել Ավստրալիայի և Սինգապուրի պաշտպանության նախարարություններից:










