Գորիսում ակցիա արեցին Փաշինյանի այցի դեմ. տարածքում տեղակայվել են մեծ թվով ոստիկանական ուժեր (տեսանյութ)
Շուռնուխցիները բողոքի ակցիա արեցին Նիկոլ Փաշինյանի սպասվելիք այցի դեմ: Ակցիայի տարածք են բերվել մեծ թվով ոստիկաններ:
Հիշեցնենք՝ այսօր Սյունիքի մարզում այցի ժամանակ սյունեցիները թույլ չեն տվել, որպեսզի Նիկոլ Փաշինյանը կարողանա այց կատարել համայքներ: Բողոքի ակցիա է իրականացվել Սյունիքի տարբեր համայնքներում, որտեղ քաղաքացիները գոչել են «Նիկոլ դավաճան, թուրք և հողատու», հնչել են նաև տարբեր հայհոյանքներ և վիրավորանքներ, որոնց ներքո նա լքել է քաղաքները:










