«Նիկո՛լ, դավաճան». Մեղրիում լարված իրավիճակ է, Փաշինյանին հայհոյում են ու պահանջում հեռանալ մարզից (տեսանյութ)
12։26
Մեղրիում շարունակում է իրավիճակը լարված մնալ։ Քաղաքացիներն իրենց վրդովմունքն են արտահայտում Նիկոլ Փաշինյանի այցի հետ կապված և շարունակում են հայհոյել նրան՝ պահանջելով, որ հեռանա։ Հայհոյանքների ներքո Նիկոլ Փաշինյանը նստեց ավտոմեքենան և հեռացավ։
11։43
Մեղրիում Նիկոլ Փաշինյանի բնակիչները դիմավորում են բողոքի ակցիայով։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը երեկ գաղտնի այցելել էր Սյունիքի մարզ։ Ագարակում ևս բնակիչները Փաշինյանին դիմավորեցին հայհոյանքներով և «թուրք» վանկարկումով։










