Միշուստինը հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանցի պաշտոնակցի հետ

00:27 • 21.04.21

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ, որի ժամանակ կողմերը քննարկել են տարբեր ոլորտներում համատեղ նախագծերի հեռանակարները:

«Կառավարությունների ղեկավարները քննարկել են ռուս-ադրբեջանական առևտրատնտեսական համագործակցությանը, տարբեր ոլորտներում համատեղ հեռանկարային նախագծերի իրականացմանն առնչվող արդիական հարցեր»,- ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ ասվում է ՌԴ կառավարության հաղորդագրության մեջ: