Պեսկովը հայտնել է Պուտինի բանկային ավանդների մասին  

17:13 • 21.04.21

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բանկային ավանդներ ունի: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ` նման հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Նախագահը բանկային ավանդներ ունի»,- ասել է Պեսկովը` պատասխանելով համապատատասխան հարցին:

Վերջինս հայտնել է նաև, որ Պուտինի հայտարարագրած «Վոլգա» մակնիշի ավտոմեքենան և «Սկիֆ» կցորդը, ամենայն հավանականությամբ, պահվում են ինչ-որ տեղ ավտոտնակում:

«Ես հստակ չգիտեմ, թե որտեղ է պահվում «Վոլգան» և «Սկիֆ» կցորդը, սակայն կարող եմ ենթադրել, որ պահվում է ինչ-որ տեղ ավտոտնակում, փողոցում չէ: Հիշում եք, նախագահը մի քանի անգամ օգտվել է «Վոլգա»-ից, սակայն դա տեղի է ունեցել վաղուց: Նա «Վոլգա»-ով կարծես թե ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշին է զբոսանքի տարել», - ասել է Պեսկովը:

Պուտինը 2020 թվականին հայտարարագրել է 9 994 մլն ռուբլու եկամուտ, ինչը մոտ 270 000-ով ավելին է նախորդ տարվա համեմատ: Նախագահի հայտարարագրում ինչպես և նախկինում գրանցվել է 77 քմ մակերեսով բնակարանը և ավտոտնակը: Բացի այդ, հայտարարագրում նշվել է ևս մի բնակարան` 153,7 քմ մակերեսով և 18 քմ մակերեսով ավտոտնակ: