ՌԴ դեսպանը կանչվել է Չեխիայի ԱԳՆ

21:40 • 21.04.21

Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Զմեևսկին ժամանել է Չեխիայի ԱԳՆ, որտեղ նրան հրավիրել են ռուս և չեխ դիվանագետների փոխադարձ արտաքսման կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Դեսպանը չի պատասխանել լրագրողների հարցերին և անմիջապես մտել է ԱԳՆ շենք:

Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին Չեխիայի ԱԳ նախարարի պաշտոնակատար Յան Գամաչեկը հայտարարել էր ՌԴ դեսպանության 18 աշխատակցի արտաքսելու որոշման մասին, որոնք, նրա խոսքով, ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության և Գլխավոր հետախուզական վարչության սպաներ են և առնչություն են ունեցել Վրբետիցե գյուղի զինամթերքի պահեստում 2014 թվականին տեղի ունեցած պայթյունին: Դիվանագետներին 48 ժամ էր տրվել երկրից հեռանալու համար:

ՌԴ ԱԳՆ-ն ի պատասխան բողոքի նոտա է հղել Պրահային ռուս դիվանագետներին արտաքսելու որոշման պատճառով, այնուհետև Չեխիայի դեսպանին կանչել են ԱԳՆ: