Մահվան ելքով ավտովթար՝ Արմավիրում. Սարդարապատ գյուղում իրար են բախվել «Mercedes» և «Range Rover» մակնիշի ավտոմեքենաները, կա 1 զոհ, 1 վիրավոր. Shamshyan.com

04:11 • 21.04.21

Երեկ՝ ապրիլի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում, հաղորդում է Shamshyan.com-ը:

Ժամը 23:30 սահմաններում Սարդարապատ գյուղի վարչական տարածքում բախվել են Mercedes և Range Rover մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն, որտեղ վիրավորներից մեկը գիտակցության չգալով՝ մահացել է:

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: