Ուկրաինան Ռուսաստանի հետ սահմանին սադրանքների չեն դիմել. Պետդեպարտամենտի խոսնակ

05:35 • 21.04.21

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը հայտարարել է, որ Ուկրաինայի իշխանությունները Ռուսաստանի հետ սահմանին սադրանքների չի դիմել, հաղորդում է ТАСС-ը:

«Մենք որևէ վկայություն չեն տեսել առ այն, որ Ուկրաինան սադրանքների է դիմել ու սրել իրավիճակը: Այս իրավիճակում ռուսական կողմից ապատեղեկատվության արշավ ենք նկատում, որպեսզի մեղադրանքներ ուղղվեն Ուկրաինայի ուղղությամբ»,- նշել է Փրայսը:

Պետդեպարտամենտի խոսնակը ասել է նաև, որ Ուկրաինայի հետ սահմանին ռուսական մեծաքանակ զորքերի կուտակումը վկայում է Ռուսաստանի «ագրեսոր լինելու մասին»:

Ավելի վաղ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանն ինքն է որոշում, թե որ ուղղությամբ և երբ տեղաշարժի իր զորքերն իր տարածքում՝ նշելով, որ դա վտանգ չի ներկայացնում որևէ մեկի համար: