Գորիսի փոխքաղաքապետի պաշտպանը ՀՔԾ հաղորդում է ներկայացրել՝ Մենուա Հովսեփյանին ապօրինի բերման ենթարկելու ու մարմնական վնասվածքներ պատճառելու մասին
17:30 • 22.04.21
Գորիսի փոխհամայնքապետ Մենուա Հովսեփյանի շահերի պաշտպան Դավիթ Կարապետյանը ՀՔԾ հաղորդում է ներկայացրել:
Այս մասին Tert.am-ը տեղեկանում է Հատուկ քննչական ծառայությունից:
Պաշտպանը հայտնել է, որ Հովսեփյանին ապօրինի բերման են ենթարկել ՀՀ քննչական կոմիտե, որտեղ ենթադրաբար ղեկավար աշխատակիցներից մեկի հրահանգով պատճառվել են մարմնական վնասվածքներ։
Placeholder










