ՀՀ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

15:09 • 22.04.21

Հանրապետության տարածքում ապրիլի 22-ին, 26-27-ը՝ հատկապես կեսօրից հետո և գիշերը, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։

Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը, ապրիլի 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում ապրիլի 22-ին, 26-27-ը՝ կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` մինչև 15-20 մ/վ: Ապրիլի 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքում՝

Հանրապետության տարածքում`