Երևանում բախվել են 3 Mazda և Honda Fit մակնիշի ավտոմեքենաները. կա 5 վիրավոր. Shamshyan.com

01:39 • 22.04.21

Ապրիլի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:30-ի սահմաններում Կորյուն-Աբովյան փողոցների խաչմերուկում բախվել են 3 Mazda և Honda Fit մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ: 

Փատի առթիվ Վ. Բադալյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: